«Սելթիկ»-ի կիսապաշտպան Ջեյմս Ֆորեստը դժվարին խաղ է սպասում «Ալաշկերտ»-ից
Սպորտ
Շոտլանդական «Սելթիկ»-ի կիսապաշտպան Ջեյմս Ֆորեստի կարծիքով ՉԼ որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու:
«Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերն էլ դժվար են, անկախ նրանից, թե որավորակավորման րր փուլն է: Մենք ուսումնասիրել ենք մրցակցին և գիտենք, որ դժվարին խաղ է սպասվում: Մինչ վիճակահանությունը ես գիտեի Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆորեստը:
Վերջինիս խոսքով՝ եղանակային պայմանները կդժվարեցնեն խաղը, բայց մեծ խնդիրներ չեն լինի և հոգնածություն էլ չկա: «Մենք հարգում են ցանկացած մրցակցի, անկախ նրանից դա «Ալաշկերտ»-ն է, թե այլ թիմ»,-ասաց նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 10-ին Վազգեն Սարսգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)