Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 56.2 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Հարություն Գևորգյանի վարած Ford Tranist մակնիշի 71 RO 700 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մյասնիկ Մխեյանի վարած УАЗ-3909 մակնիշի 31 ՏՍ 761 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Մ. Մխեյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 54-ամյա Քնարիկ Գրիգորյանը և 28-ամյա Արտուշ Մխեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)