Ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարարը «տառական» մականունով. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է․
«Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաև «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռևս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։ Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։
Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։
Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)