ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը
Քաղաքական
Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Նշենք, որ այս հարցն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
«Շնորհակալ եմ վստահելու համար և վստահեցնում եմ՝ օրենքով սահմանված ամեն բան արվելու է»,-հայտարարեց Հայկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 11-ին:
Աղվան Հովսեփյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հուլիսից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)