Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության 

Կկարողանա՞ Մոսկվան անձեռնմխելի պահել Ռոբերտ Քոչարյանին

Վերլուծական

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առնվազն մինչեւ հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ՝ որպես վկա հարցաքննվելու։ Նա Հայաստանում չէ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը, որով իրավապահների հետ կառուցողական գործակցության պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում մինչ այդ ժամկետը ժամանակակից կապի միջոցներով հարցաքննվելու մասին։

Ի հեճուկս Սողոմոնյանի հավաստիացումների, սակայն, թե Ռոբերտ Քոչարյանն անհանգստանալու խնդիր չունի, իրականում նկատելի է հարցաքննությունից խուսափելու միտումը։ Դա նկատելի էր դեռ այն պահից, երբ Քոչարյանի գրասենյակը հայտարարում էր, որ իրենք ծանուցագիր չեն ստացել։ Չհարցաքննվելու ուղղությամբ ուշագրավ քայլ էր Քոչարյանի՝ ակնհայտ իր նախաձեռնությամբ տված հարցազրույցը «Երեւան թըդեյ» կայքին։ Հարցազրույցում անդրադառնալով այն հարցերին, որոնց շուրջ ենթադրաբար կարող է ընթանալ իր հարցաքննությունը՝ նա կարող է փորձել հայտարարել, որ ամեն ինչ հարցազրույցում ասել է եւ ավելացնելու ոչինչ չունի։ Հավանական է, որ Քոչարյանը կփորձի հովանավորություն ստանալ Կրեմլից, հատկապես, որ ընդամենը տասն օր առաջ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆիանսական կազմակերպության խորհրդի կազմում։

«Սիստեմա»-ն տարբեր ոլորտների արտադրություններում արվող ներդրումների դիվեսիֆիկացված պորտֆելի սեփականատեր է, որն առավելապես ներգրավված է հեռահաղորդակցության  (ՄՏՍ՝ սա հայաստանյան բջջային կապի օպերատորներից մեկի  եւ Արցախի բջջային կապի սեփականատերն  է՝ «Comstar UTS»), էլեկտրոնիկայի (« SITRONICS »), մեդիա (SMM) ոլորտներում, ինչպես նաեւ զարգացնում է այլ բիզնես-ուղղություններ, որոնց թվում` տուրիզմ («Ինտուրիստ»), առեւտուր («Դետսկի միր»), ֆինանսներ (ՎԶՄԲ), ռադիո եւ տիեզերական տեխնոլոգիաներ, բժշկական ծառայություններ («Մեդսի»), դեղագործություն եւ կենսատեխնոլոգիա, նավթաքիմիա: «Սիստեմա»-ն Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում խոշորագույն դիվերսիֆիկացված ֆինանսական կորպորացիա է: Ներկայացված չոր տեղեկանքի իրական նշանակությունն առավել ազդեցիկ է դառնում, երբ հավելում ենք, որ ռուսական ԶԼՄ-ները «Սիստեմա» ընկերության իրական սեփականատեր են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ստացվում է՝ Կրեմլը հստակ մեսիջ է փոխանցել, որ Ռոբերտ Քոչարյանը կարեւոր մարդ է իրենց համար։

Եվ այս պայմաններում Քոչարյանի նկատմամբ ՀՔԾ-ի հետեւողական վերաբերմունքը ՀՀ իշխանությունների՝ արդեն երրորդ հրապարակային ապտակն է Ռուսաստանին։ Առաջին ապտակը հասցվեց վարչապետի՝ արտաքին հարաբերություններով հարցերի խորհրդական Արսեն Խառատյանի շուրթերով, թե Սերժ Սարգսյանը կարող է լինել ՀՀ իշխանությունների պաշտոնական բանագնացն Արցախի հարցի շուրջ բանակցություններում։ Սերժ Սարգսյանի անունն այնքան մերժելի է պաշտոնական Մոսկվայում, որ ըստ համառորեն շրջանառվող տեղեկությունների՝ մինչ իր հրաժարականը, ապրիլի 22-23-ին Սերժ Սարգսյանը երկու օր շարունակ ապարդյուն զանգահարել է Մոսկվա ու նույնիսկ պատասխանի չի արժանացել։

Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում Մոսկվան հետեւողականորեն հասկացնում է, որ տվյալ գործիչն իրենց համար ընդունելի է, իրենց պաշտպանության ներքո է, ապա Սերժ Սարգսյանի դեպքում նույն համառությամբ ակնարկում են, որ նրա հետ գործ ունենալ չեն կամենում։ Եվ Սարգսյանին որպես Հայաստան պետության ներկայացուցիչ բանակցություններում լիազորելու հավանականությունն իսկ նշանակում է Կրեմլին ակնարկել, թե մենք թքած ունենք քո կարծիքի վրա։ Հաջորդ ապտակը պետության ղեկավարի հայտարարությունն էր, թե Արցախի հարցում ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությունն է ակնկալվում։ Սա եւս Ռուսասատանի ազդեցությանը հակակշիռ որոնելու փորձ է։  

Վարդան Վարդանյան    

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան
Ամենադիտված