Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս 

Արտակ Զեյնալյանի թիվ 1 խնդիրը սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանե՞լն է

Վերլուծական

Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավելի շատ խնդիր է ունեցել կայանալու, քան պայքարելու արդարության և օրենքի հաստատման համար: Եվ երբ իշխանության եկած նոր ուժերն առաջին իսկ օրերից սկսեցին վստահեցնել, թե իրենց գլխավոր նպատակը լինելու է հենց համընդհանուր արդարադատության սերմանումը, դառը փորձ ունեցողներն ընդամենը քմծիծաղ տվեցին: Իրականում ի՞նչ է արել հիշյալ համակարգը նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ՝ անցած երկու ամիսների ընթացքում: Կարելի է ասել՝ ոչինչ: Իհարկե, Արտակ Զեյնալյան գործիչը հանրության շրջանում ունի տարիների ընթացքում ձևավորված դրական իմիջ, սակայն Զեյնալյան նախարարը կարծես դեռևս ամբողջությամբ «խաղի մեջ» չի մտել՝ չի տիրապետում համակարգում առկա խնդիրներին և չի էլ շտապում դրանց լուծում տալ:

Մասնավորապես, վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են հնչում քրեակատարողական հիմնարկներում տիրող աղետալի վիճակի մասին, և այդ վիճակը բարելավվելու միտում դեռևս չունի: Կալանավորները և նրանց հարազատները տասնյակ բաց նամակներ են հղել նախարարին՝ խնդրելով լուծում գտնել տարրական մարդկային արժանապատվությունը նվաստացնող և առողջությանը վնասող երևույթների համար: Մասնավորապես՝ կալանավայրերի գերբնակեցմանը, շորթումներին (կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում՝ յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ, որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»), ինչպես նաև գոյատևման համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայությանը: Անգամ տեղեկատվություն տարածվեց, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կալանավորները դիմել էին գերբեռնված խցերում՝ թեկուզ ջրով օդորակիչ տեղադրելու խնդրանքով, որը, սակայն,  մերժվել է հենց նախարար Զեյնալյանի կողմից: Իսկ ո՞վ, եթե ոչ իրավապաշտպան Զեյնալյանը պետք է մտահոգված լիներ մարդու իրավունքների այս կոպտագույն խախտումները վեր հանելու, պատժելու և համակարգից իսպառ վերացնելու ուղղությամբ: Փոխարենը նա անչափ կարևոր զբաղմունք է գտել՝ օրենսդրական փոփոխություն է առաջարկում ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկվում է  քրեորեն պատժել ֆիզիկական և պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում: Եթե բացենք սրա փակագծերը, ապա ստացվում է, որ այսուհետ Զեյնալյանի թեթև ձեռքով միասեռականներին, այլասերվածներին ու այդ խմբի մյուս ներկայացուցիչներին թթու խոսք ասելու, շեղ հայացքով նայելու դեպքում դաժան պատիժն անխուսափելի է լինելու: Ստացվում է՝ Զեյնալյանը համակարգի բոլոր հրատապ հարցերը լուծել է, մնացել է սեռական փոքրամասնությունների  հարմարավետությունը և իրավունքների պաշտպանությունը:

Միգուցե նա վստահ է, որ խնդիրներն ինքնաբերաբար պետք  է լուծվեն, առանց իր գործուն մասնակցության, սակայն չի գիտակցում, որ կան համակարգային խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ ի վեր և չեն կարող լուծվել ձեռքի հետ, այսպես ասած՝ հեղափոխական էյֆորիայով: Ինչպես հպարտորեն նշվում էր նախարար Զեյնալյանի կենսագրությունում, նա տիրապետում է հայերենին, ռուսերենին, ֆրանսերենին: Ինչ խոսք՝ շատ լավ է, սակայն նախարար լինելու համար ցանկալի է տիրապետել նաև գերատեսչությունում և համակարգում առկա խնդիրներին…

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՀայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
Ամենադիտված