Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան վիրավորներ Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ. Միքայել Մալխասյան Մեծ հավանականությամբ Ադրբեջանը ՀՀ է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին. Դավթյան Ինչո՞ւ են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն. Հրանտ Բագրատյան Կրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով 3 կենդանակերպի նշաններ, որոնք ամենաշատը կազդվեն ձմեռային արևադարձից Առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ. Այվազյան Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Սամարայում շաբաթ օրն անհետ կորած 4 երեխաները գտնվել են․ մանրամասներ 

«Philip Morris International»-ն աջակցում է Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականներին

Այլ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) Philip Morris International-ի (PMI) աջակցությամբ ներկայացնում են «Տվյալների գիտությունը բիզնեսում» համատեղ մագիստրոսական ծրագիրը: Այս կապակցությամբ մեծ միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում ծրագրի լավագույն 10 ուսանողները հնարավորություն ստացան մասնակցելու 2017-2019 և 2018-2020 շրջափուլերին։

Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ «Philip Morris International»-ը փոխակերպվում է՝ դառնալով  տեխնոլոգիական ընկերություն, որն իրականացնում է առաջադեմ հետազոտություններ` առանց ծուխ արտադրանքի պորտֆել ստեղծելու համար: Ընկերությունը համագործակցում է համաշխարհային համբավ վայելող շուրջ 430 գիտնականների, ինժեներների և փորձագետների հետ, որոնց բեղուն աշխատանքը հանգեցրել է ավելի քան 2900 հաստատված արտոնագրերի և հաստատման փուլում գտնվող շուրջ 4600 արտոնագրերի։

Միջոցառմանը Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները հայտնեցին իրենց պատրաստակամությունը կիրառել կրթություն-ինդուստրիա մոդելը նոր մագիստրոսական ծրագրի միջոցով։ Այն հնարավորություն կտա ուսանողներին դառնալ աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մաս՝ ստեղծելով կամուրջ տվյալների գիտության տեսական գիտելիքների և մասնավոր հատվածի պահանջների միջև։ Կրթաթոշակները թույլ կտան ուսանողներին շարունակելու ուսումնասիրությունները իրենց ոլորտում, որը ներառում է մեծածավալ տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում, տվյալների կառավարում՝ օգտագործելով Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից տրամադրվող ռեսուրսները։

Լրագրողների հետ զրույցում PMI-ի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին՝  նշեց. «PMI-ը տեխնոլոգիապես փոխակերպվում է, որպեսզի ստեղծի նորարարական՝ առանց ծուխ արտադրանք։ Փոխակերպման ճանապարհին մենք գիտակցում ենք կրթական ծրագրերի աջակցման և տաղանդների զարգացման կարևորությունը տեխնոլոգիական այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը»,- ընդգծեց նա։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանն էլ նկատեց՝ իրենք չէին կարող անմասն մնալ նման նախաձեռնությունից. «Մենք հավատում ենք Հայաստանի տեխնոլոգիական և գիտական ապագային, որը նաև վարկանիշային է մեր երկրի համար: Մեր նպատակն է գիտահետազոտական համագործակցության շրջանակում ձևավորել այն էկոկրթական համակարգը, որը անհրաժեշտ է նաև ապագայում արդյունքներ ունենալու համար։ Այսօր մենք հավաքվել ենք էկոհամակրգի զարգացմանը միտված միջոցառումներից մեկի շրջանակներում՝ տվյալագիտության մագիստրատուրայի ծրագրի շնորհանդեսին: «Ֆիլիպ Մորրիս» ընկերության աջակցության շնորհիվ ֆինանսավորում է ստանում 10 լավագույն ուսանող: Բացի այդ, ոչ միայն ուսանողների կրթական ծրագրերի փոխհատուցում է իրականացվում, այլև համագործակցություն ամբողջ կրթական ծրագրի շրջանակներում: Այստեղ պետք է լինի մրցակցություն, որպեսզի լավագույն ուսանողները մրցեն միմյանց հետ»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ հետագայում համագործակցությունն ընդլայնվելու է:

«Չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող և իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով», - ընդգծեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան։

Նշենք, որ միջոցառման մաս էր կազմում կրթաթոշակների հանձնման արարողությունը, որի ընթացքում լավագույն ուսանողները ստացան կրթաթոշակի հավաստագրեր, ինչպես նաև կիսվեցին իրենց առաջիկա պլաններով՝ մասնագիտական կարիերայի հնարավորությունների վերաբերյալ։

Պարգևատրված ուսանողներից Սուրեն Երիցփոխյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին, ապա մեծ ոգևորությամբ նշեց. «Ծրագրին դիմելիս շատ սպասումներ ունեի, որոնցից առաջնահերթը պրակտիկ գիտելիքներ ստանալն էր: Թեև Հայաստանում տեսական գիտելիքներ ստանում ենք, սակայն գործնական կիրառությունը չգիտենք: Սպասումներիս մեծ մասն իրականացավ, հույս ունեմ, որ մյուս մասն էլ հաջորդ տարվա ընթացքում կիրականանա»,- հուզմունքը թաքցնել չկարողանալով՝ նշեց ուսանողը:  

Միջոցառմանը տվյալների գիտության էկոհամակարգի զարգացման վերաբերյալ ելույթներով հանդես եկան Լուկա Ռոսսին (Ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրեն, «Philip Morris International»), Վահե Դանիելյանը (Կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»), Ռուբեն Գևորգյանը, («Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ), Բագրատ Ենգիբարյանը (տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ)։ Վերջիններս խրախուսեցին նոր կրթական ծրագրերի նախաձեռնությունների զարգացումը, հայտնեցին պատրաստակամություն՝ աջակցելու գիտական և կրթական էկոհամակարգի հետագա զարգացմանը՝ խթանելով Հայաստանի բուհերի և հետազոտական ​​հաստատությունների զարգացումը:

Հիշեցնենք՝ Գիտական և տեխնոլոգիական ասպարեզում երկրի փորձառությամբ պայմանավորված, 2017թ.-ին  «Ֆիլիպ Մորրիս»-ը կնքեց փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կառավարության,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ՝ ընդգծելով ընկերության մտադրությունը Հայաստանում  «Ֆիլիպ Մորրիս»-ի գիտահետազոտական կենտրոնի ստեղծելու, ինչպես նաև կրթական և հետազոտական ծրագրերին աջակցելու ուղղությամբ՝ ներառյալ մագիստրոսական և ասպիրանտական գիտական ծրագրերը:

2008թ.-ից ի վեր Philip Morris International -ը կատարել է ավելի քան 4.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում հիմնարար հետազոտությունների, առանց ծխի արտադրանքերի պորտֆելի մշակման, գիտական հիմնավորման և արտադրանքի կատարելագործման մեջ: 

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն Philip Morris International առաջատար միջազգային ծխախոտային ընկերության դուստր ձեռնարկությունն է: Philip Morris International -ը Հայաստանում ներկայացուցչություն է ստեղծել 1995թ.-ին և 2010թ.-ի դեկտեմբերին բացել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան վիրավորներԼույս չի լինիԳիտնականները պարզել են, որ Երկրի վրա եղանակները համաժամեցված չեն Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ. Միքայել ՄալխասյանՈւկրաինայի հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել Եվրոպան միացել է Մայամիի բանակցություններին․ Ուիտկոֆ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը ՀՀ է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին. ԴավթյանԻնչո՞ւ են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն. Հրանտ ԲագրատյանԶելենսկին հայտարարեց նոր պատժամիջոցների մասին Գելենջիկի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունըԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը 3 կենդանակերպի նշաններ, որոնք ամենաշատը կազդվեն ձմեռային արևադարձիցԱռաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ. ԱյվազյանԼուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինՌուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲՈւայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ ԳաջիևՍամարայում շաբաթ օրն անհետ կորած 4 երեխաները գտնվել են․ մանրամասներ Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի«Ռեալում» մտահոգված են Վինիսիուսի շուրջ ստեղծված լարված մթնոլորտովՔննարկվել է ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հարցըՊրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ)ԵԱՏՄ նիստից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրվել (տեսանյութ)Ֆրանսիայի նախագահի նստավայրից 40 հազար եվրո արժողությամբ արծաթե սպասք և ճենապակի են գողացելԼույսը վառի´ր. Կանացի նախանձ (տեսանյութ)Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Իմ սե՜ր, դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես․ Քրիստինա Եղոյան (լուսանկարներ)Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի փոխտնօրենի պատճառով է Տեր Վրթանեսը սրտի կաթված ստացել (տեսանյութ)Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԻմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին․ Փաշինյան (տեսանյութ)2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ղազախստանին Տեր Վրթանեսի առողջության հետ կապված վտանգն արդեն անցյալում է. Հայր ԶաքարիաՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինից (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Ուիտկոֆի և Քուշների հետ Ուկրաինայի հարցով նոր բանակցություններիՍիրուշոն անդրադարձել է քննադատություններին․ հիասթափված հաճախորդներն անակնկալ կստանան (տեսանյութ)ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին․ Պուտին Այսօր Տեր Արարատը պատարագի ժամանակ հիշատակել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունըԻնչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ ԱվինյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱմանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարիՓաշինյան–Պուտին ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ) Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ) Ովքեր են Փաշինյանին դիմավորել «Պուլկովո» օդանավակայանում Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը 2026 թվականի հորոսկոպ. 3 կենդանակերպի նշաններ, որոնք բախտավոր կլինեն Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով
Ամենադիտված