«Ռեալ»-ը Ռոնալդուին փոխարինող է փնտրում
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող փնտրել:
Մադրիդյան թիմը ծրագրում է պորտուգալացու փոխարեն միանգամից երկու նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է Cadena Cope-ն:
Իսպանական ակումբը մտադիր է փոխել նաև թիմի խաղաոճը և հույս է հայտել, որ Ռոնալդուի հեռանալուց հետո ֆուտբոլիստները քայլ առաջ կատարեն և ավելի շատ գոլ խփեն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատարն օրերս պաշտոնապես համալրել է Թուրինի «Յուվենտուս»-ի շարքերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում