«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամը պաշտոն է ստացել
Հայաստան
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ 2003թվականից աշխատել է բուհում.
«Ես նաեւ այս բուհի ուսանող եմ եղել, ուսանողական խորհրդի նախագահ: Մայր բուհն է որոշել ինձ վստահել այս պաշտոնը»:
Կարեն Պետրոսյանը նշել է, որ կրթական համակարգում մոտիվացիայի պակաս կա ե՛ւ ուսանողների, ե՛ւ դասախոսների շրջանում:
«Բուհն ավարտելով մենք չգիտենք ի՞նչ մասնագետ ենք, որտե՞ղ պետք է աշխատենք եւ սա որոշակի պրակտիկայի պակասի խնդիր է: Շատ խնդիրներ կան բուհերում՝ որոշակի կոռուպցիոն ռիսկեր են եղել, որոնք կապված են եղել նախկին իրավահարաբերությունների հետ: Կրթական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի»:
Չնայած նոր պաշտոնին, Կարեն Պետրոսյանը կշարունակի իր ակտիվ քաղաքացիական գործունեությունը, նորաշխատանքը չի խանգարի ազատ ժամերին զբաղվել հասարակական աշխատանքով:
«Անշուշտ կշարունակեմ կատարել իմ պարտականությունները, ես դրա համար բավարար ժամանակ ունեմ:Գյումրիից Երեւան ճանապարհը շատ երկար չէ, եւ իմ ազատ ժամերին ես կլինեմ Երեւանում շարունակելու «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության աշխատանքները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան