Արշալույս եւ Դալարիկ համայնքներում ստուգումներ են անցկացվում. մարզպետ
Հայաստան
Արմավիրի մարզի Արշալույս եւ Դալարիկ համայնքներում բողոքների հիման վրա ստուգումներ են անցկացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
«Ես հանդիպել եմ համայնքների բնակիչների հետ, հորդորել պահպանել հասարակական կարգը, լինել անաչառ եւ օբյեկտիվ բոլոր հարցերում: Ստուգումներն ավարտվել են, արդյունքները վաղն արդեն կլինեն եւ վերլուծությունից հետո արդեն կհրապարակվեն»,-ասաց մարզպետը:
Նշենք, որ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում տեւական ժամանակ ցույցեր էին տեղի ունենում համայնքապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի դեմ:
Դալարիկ համայնքում էլ բնակիչները փակել էին ճանապարհը եւ պահանջում էին գյուղապետի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս չարաշահումներ է կատարել համայնքի հաշվին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)