Սամվել Ալեքսանյանը պարենային անվտանգության իր բաժին պատասխանատվությունից ազատվել է. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Սամվել Ալեքսանյանը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ։ Իներցիայի ուժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյանին պատկանող ընկերությունից, որովհետև նա կարողանում է մարդկանց համար արտոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը։
Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտանգության իր բաժին պատասխանատվությունից է ազատվել։ Անցյալում նա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշտապես պահեստավորել է հիսուն հազար տոննա շաքարավազ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում բնակչության նվազագույն կարիքները հնարավոր լինի ժամանակավորապես լուծել։ Այժմ նա այդպիսի հանձնարարական չունի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել