Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա 

ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը

Արցախ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հուլիսի 11-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։  Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պահպանության տակ։

Լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ և մեծ կարևորություն տալով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը՝ Արցախի Հանրապետությունը կամավոր հիմունքներով պատասխանատվություն է ստանձնել, որը բխում է Եվրոպական մշակութային կոնվենցիայից, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայից և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայից: Համապատասխան վավերագրերն ուղարկվել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին 2014 թ. դեկտեմբերի 22-ին և 2015 թ. հունիսի 30-ին։ Ստանձնած պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր տարի Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միջոցներ են հատկացվում պատմական հուշարձանների պահպանության նպատակով՝ անկախ դրանց ծագումից։

Փաստաթղթում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների իբրև ոչնչացման վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որևէ ապացույցներ չի ներկայացնում և փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։ Այս համատեքստում ընդգծված է, որ խորհրդային ժամանակահատվածում և պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։  Այսօր նույնպես Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելին, խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանություններն  ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական և մշակութային հուշարձանները Նախիջևանում, որտեղ 20-րդ դարի վերջին կային թվով 218 հայկական քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, ավելի քան 4500 խաչքարեր և միայն 6 մզկիթներ։

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների փորձերի կապակցությամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար։

Այս համատեքստում ընդգծված է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի մեջ չկա որևէ դրույթ, որը սահմանափակի կրոնի ազատության իրավունքի իրացումը, այդ թվում`  եկեղեցիների կառուցումը։ Հայերը սկսել են եկեղեցիներ կառուցել ավելի քան 1700 տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի հայտնվելը։ Արցախի դիրքորոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ, բայց իրենից ներկայացնում է երկու արժեհամակարգերի բախում, որն արտահայտվում է Արցախի կողմից՝ ազատության և ժողովրդավարության ձգտման, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի ժողովրդին իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքից ուժի միջոցով զրկելու փորձի մեջ։

Հուշագիրը ներառում է նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և պղծման մասին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին
Ամենադիտված