Ոստիկանապետը 6-րդ գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի պետ է նշանակել
Քաղաքական
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 13-ին, նոր նշանակումներ է արել: Նրա հրամանով ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության Հատուկ նշանակության ջոկատի պետ։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։
Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան