80 հարված մտրակով, և միայն գինի խմելու համար
Հասարակություն
Amnesty International կազմակերպությունը գրել է, որ Իրանի բնակչին հրապարակայնորեն պատժի են ենթարկել այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ 14 տարեկանում հարսանիքի ժամանակ գինի է խմել:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է ծառին կապված տղամարդու շուրջ հավաքվել ամբոխը: Ընդ որում, պատիժն իրականացվում էր տասը տարի վաղեմություն ունեցող հանցագործության համար: Amnesty International ընկերությունը դատապարտել է այս արարքը:
«Այս գործի հանգամանքները ցնցող են: Ոչ ոք չպետք է մտրակի հարվածների ենթարկվի: Երեխային պատասխանատվության ենթարկել ալկոհոլ օգտագործելու համար և 80 մտրակի հարվածի դատապարտել՝ անընդունելի է»,-գրել է Amnesty International կազմակերպությունը:
Իրանցի պաշտոնյաները մինչ օրս նման կարգի պատիժներ են կիրառում, մասնավորապես, նաև ոտքի և ձեռքի անդամահատում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)