Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ո՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Օդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Թրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա 

Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահի և հարազատների «ներսի և դրսի բիզնեսները»

Քաղաքական

Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում: Նրանք ընկերություններ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում և Բուլղարիայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 10-ի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը, ով հիդրոէներգետիկայի ոլորտից է:

Ինեսսա Գաբայանին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը կարող է որակվել որպես դասական օրինակ ՛՛regulatory capture՛՛ կոչվող երևույթի, ինչը նշանակում է պետական կարգավորող մարմնի զավթում շահագրգռություն ունեցող ինդուստրիայի կողմից, որը գտնվում է հենց այդ կարգավորող մարմնի վերահսկողության ներքո: 

Խնդիրը պետական համակարգում բիզնես շահեր ունեցող անձանց նշանակումներին է վերաբերում, քանի որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել՝ «Նոր Հայաստանում, բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով: Կարծում եմ՝ պետք է վերահսկել, որպեսզի շահերի նման կոպիտ բախումներ չլինեն»: 

Բանն այն է, որ խմբագրությանն ուղարկված անանուն նամաով մեզ տեղեկացնում են, որ Գաբայանների ընտանիքը (և հենց Ինեսսա Գաբայանը) ակտիվ կերպով ներգրավված է ՓՀԷԿ-երի շինարարության ու նախագծման ծառայություններում, հիդրոագրեգատների խոշոր ներմուծող է (չեխական CINK Hydro): Նրանք հեղինակել են Հայաստանում գործող բազմաթիվ ՓՀԷԿ-երի նախագծեր ու տեխնիկատնտեսական հիմնավորումներ, դրանցից շատերին մատակարարել ու մատակարարում են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց արժեքները հաշվարկվում են միլիոնավոր դոլարներով: 

Այդ ՓՀԷԿ-երի շարքում կան նաև բնապահպանական ու ոռոգման լուրջ խնդիրներ առաջացնող այնիպիսի ՓՀԷԿ-եր ինչպես բնապահպանական աղետի եզրին կանգնած Եղեգիսգետի վրա գտնվող «Գոռնար» ՓՀԷԿ-ը: Կառուցված լինելով Հերմոն-Չիվա և Հերմոն-Ռինդ ոռոգման ինքնահոս համակարգի վրա, սույն կայանը` սակավ ջրային ռեսուրսի համար մրցում է վերոհիշյալ ոռոգման համակարգից օգտվող գյուղական տնտեսությունների հետ, ջուրը գետից վերցնում է Եղեգիսի վրա կառուցված մի քանի այլ ՓՀԷԿ-երից վերև և դրանք «բայ-փաս» անելով թափում դրանցից ներքև` խախտելով նույն գետի վրա իրար հաջորդող ՀԷԿ-երի կասկադային ջրառի սկզբունքը, և, որ ամենազավեշտալին է, վերջինիս ջրային թույլտվությունը տրված է Արփա-Սևան թունելով դեպի Սևան գնացող ջրի ծավալից:

Անհնար է, որ այսքան «զոռբա» սխեմայի ջ/թ-ն տրված լինի օրենքի և բնապահպանական պահանջների պահպանմամբ ու օրինական որոշումների հիման վրա: Դա հնարավոր էր միայն օլիգարխիկ ճնշման արդյունքում: Եղեգիսի վիճակը թեթևացնելու համար անհրաժեշտ է քննության առնել այս ու նման բազմաթիվ այլ օբյեկտներ (որոնցից շատերը նախագծվել ու հիմնավորվել են հենց Գաբայանների կողմից), և դա առաջնահերթ Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործն է: 

Ստացվում է, որ Գաբայանները վճարվել են ու վճարվելու են ՓՀԷԿ-երի նախագծեր ու հիմնավորումներ իրականացնելու համար, նրանք են տրամադրել ու տրամադրելու բազմաթիվ ՓՀԷԿ-երի (այդ թվում վերոհիշյալ պրոբլեմատիկ օբյեկնտերի) ջրային ռեսուրսի հիմնավորումները, բազմաթիվ ՓՀԷԿ-երի հետ իրենք ունեն և ունենալու են սարքավորումների մատակարարման բազմամիլիոնանոց պայմանագրեր, այդ ՓՀԷԿ-երից շատերին ջրային ռեսուրսի տրամադրման հարցերը գտնվում են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարգավորման դաշտում, տիկին Գաբայանի ամուսինը` Գրիգոր Գաբայանը Վերականգնվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիայի խորհրդի անդամ է, կամզակերպություն, որի հիմնական նպատակը Եղեգիսի ՓՀԷԿ-երի խմբային շահերի պաշտպանությունն է, կարող ենք ավելացնել նաև, որ ոչ շատ վաղուց, տիկին Գաբայանը հայտնել է հետևյալ դիրքորոշումը` «սխալ է հէկերին «ոչ» ասելը, իսկ գյուղերի բնակիչներն էլ դժգոհելու փոխարեն թող իրենց ներդրումն ունենան վերահսկողության հարցում», անդրադառնալով ՓՀԷԿ-երի առաջացրած սակավաջրության դեմ Եղեգիսի ավազանի գյուղացիների բարձրացրաց բողոքին, հետևաբար, կարգավորող մարմնի ղեկավարը ուղղակի զգալի նյութական կախվածության մեջ է գտնվում կարգավորվող ինդուստրիայի տնտեսվարողներից, և ուրեմն, կունենանք «regulatory capture»-ի ծայրահեղ դրսևորում, ինչը բացարձակապես չի համապատասխանում Նոր Հայաստանի ոգուն ու ռազմավարական շահերին:Չէ՞ որ տիկին Գաբայնը պետք է տեր կանգնի իր իսկ ստորագրած տեխնիկատնտեսական հիմնավորումներին, ՓՀԷԿ-երին հասանելի ջրային ռեսուրսների վերաբերյալ եզրակացություններին, և ընդհանուր առմամբ գոհացնի իրենց անցյալ ու ներկա հաճախորդներին, ինչպես նաև ներգրավի նոր հաճախորդների:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավար Ինեսսա Գաբայանից: «Գաբայանը սեփական բիզնես չունի, իսկ ընտանեկան բիզնեսում որպես տնօրեն է աշխատել վերջին 10 տարվա ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում եղել է տնօրենի խորհրդական, սակայն այդ պաշտոնից ևս ազատվել է»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Ջրային կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)
Ամենադիտված