Հազարավոր հայեր նախապատրաստվում են խոշորագույն ուխտագնացությանը
Հասարակություն
Iran Front Page-ը հայտնում է, որ հազարավոր հավատացյալներ պատրաստվում են ուխտագնացություն կատարել դեպի Սուրբ Թադևոսի վանք՝ Իրանի հյուսիս-արևմտյան Չալդորան նահանգի Ղարաքիլիսա գյուղում:
Հուլիսի 14-ին 4-6-րդ դարերում կառուցված վանքում կմատուցվի Սուրբ պատարագ: Աղբյուրը մանրամասնում է, որ երեք օրվա ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն հայկական մշակույթին ու պատմությանը նվիրված տարատեսակ միջոցառումներ:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վանքը, որն Իրանում գտնվող այլ հայկական կրոնական կառույցների հետ ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ուխտագնացներ կընդունի Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և մյուս երկրների տարբեր հատվածներից:
Նշվում է, որ ուխտագնացությունը, որն իրականացվելու է 64-րդ տարին անընդմեջ, համարվում է Մերձավոր Արևելքում հայերի համար խոշորագույն կրոնական և մշակութային միջոցառումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)