Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. փրկարարներն ու Սևանի ջրասուզակները, վտանգելով իրենց կյանքը, Շամիրամի ջրանցքում որոնում են քաղաքացու դին
Հայաստան
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցք հոսող ջրատարում նկատել է մի քաղաքացու, ում ջրի ալիքները տանում էին Շամիրամի ջրանցքի ուղղությամբ։
2 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Է. Գալստյանը իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություն էր փոխանցում փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նահապետյանը կատարվածի մասին զեկուցել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, վերջինս էլ իր հերթին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի վաղը ժամանակավորապես ջրի հոսքը կանգնեցնեն, ինչը հնարավորություն կտա ջրասուզակներին առանց իրենց կյանքը վտանգելու կատարել որոնողական աշխատանքներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)