Խորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու. Դալիչ
Սպորտ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նշել է, թե ինչ ազդեցություն կունենա երկրի վրա հավաքականի մասնակցությունը ԱԱ-2018-ի եզրափակչին:
«Մեր երկրի ժողովրդի աջակցությունը ուրախություն է մեզ պարգևում, մեզ հաջողվել է ընդամենը մի փոքր տեսնել, թե ինչ է տեղի ունենում Խորվաթիայում: Խորվաթները մոռացել են երկրում առկա խնդիրների մասին:
Հաղթանակ կամ պարտություն լինի վաղը, միևնույն է, Խորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու: Դա մեզ լրացուցիչ ուժ է հաղորդում: Հուսով եմ, որ բոլոր 4 միլիոն բնակիչները փողոց դուրս կգան՝ տոնելու մեր հաղթանակը, եթե այն լինի: Կարծում եմ, մենք կարող ենք գերազանցել Բրազիլիային և Արգենտինային տոնակատարությունների առումով»,- ասել է Դալիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)