Մելանյա Թրամփը շոգ Հելսինկի է ժամանել վերարկուով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ria.ru-ն գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ արդեն ժամանել է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին դեմառդեմ հանդիպում է ունենալու իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Տեղի լրատվամիջոցներից մի քանիսն ԱՄՆ նախագահական զույգի ժամանումից հետո նկատել են, որ 48-ամյա տիկին Թրամփը թեև հագնված է եղել իրեն բնորոշ ոճայնությամբ, սակայն նրա ընտրած վերնահագուստն անհամատեղելի է եղել Ֆինլանդիայի մայրաքաղաքում տիրող շոգ եղանակի հետ:
Հայտնի է, որ ԱՄՆ առաջին տիկինը ժամանել է վերարկուով՝ չնայած, որ քաղաքում շոգ է: Նշվում է, որ Հելսինկիում +28 աստիճան է:
Հատկանշական է, որ տիկին Թրամփն իր նախընտրած բարձրակրունկների փոխարեն այս անգամ կրել է տափակ կոշիկներ:
Թրամփները Ֆինլանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)