Բրյուսելում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման պայմանավորվածություն չի եղել. Տիգրան Բալայան
Քաղաքական
Բրյուսելում կայացած արտգործնախարարների հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նկատեց, որ արտգործնախարարների հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել, և կոնտակտները շարունակելու պայմանավորվածություն կա:
«Կար տեսակետ՝ ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված, որ այդ բանակցային գործընթացում կարևորագույն հարցը Արցախի անվտանգության հարցն է»,-ասաց Բալայանը:
Նա նաև կարևորեց, որ վարչապետ Փաշինյանը, բացի հայտարարություններից, հստակ հնչեցրել է, որ առարկայական օժանդակություն է ակնկալում Հայաստանի զարգացման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)