13-ամյա աղջիկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «աջ ոտքում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 13-ամյա Միլենա Խ.ն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս հայրը՝ 43-ամյա Ռուբեն Խ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, երեկոյան, իրենց տան բակում իր ազգական, համագյուղացի, 15-ամյա Անդրանիկ Ս.-ն բակում սեղանի վրա դրված օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակել է իր աղջկա աջ ոտքին, ինչի պատճառով էլ երեխան մարմնական վնասվածք է ստացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)