Վլադիմիր Գասպարյանը ողի կոտրվածք է ստացել
Հասարակություն
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանում սկուտեր վարելիս ընկել և վնասվածքներ ստացել: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը:
Գասպարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում ասաց, որ Գասպարյանը ողի կոտրվածք է ստացել, վիրահատվել է:
Ըստ Անատոլի Գնունու՝ նախկին ոստիկանապետի առողջական վիճակն այժմ նորմալ է գնահատվում, և նա այսօր դուրս կգրվի:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»