Արցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 մեքենա․ 66-ի ղեկին եղել են անչափահասներ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 

Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուց

Քաղաքական

Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփեց իր պաշտոնավարման 40- օրյա ժամկետը: Ինչպես սովորաբար անում են պաշտոնատար անձինք, նա ևս, ամփոփելով իր գործունեության արդյունքները, անդրադարձավ գրանցված դրական արդյունքներին:

Խոսելով հատկապես ավտոգազալցակայանների ոլորտում գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների մասին, Անանյանը նշեց, որ դրանցից 8-ի՝ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, պետությանը հասցվել է շուրջ 950 մլն դրամի չափով վնաս:

Թվում է, թե ամեն ինչ լավ է, նոր կառավարությունն իսկապես աշխատում է, սակայն տպավորությունը մնում է այնքան ժամանակ, մինչև գույները սկսում են խտանալ: Երբ ավարտվեց Անանյանի դրական քողի ներքո անցած ասուլիսի առաջին մասը, սկսեցին լրագրողների սուր դիտարկումները, որոնցից մեկը վերաբերում էր գազալցակայանների հայտնի սեփականատերերի անունները հնչեցնելուն: 

Հարցին ի պատասխան Անանյանը վստահեցրեց, թե գիտեր, որ նման հարց է հնչելու, ուստի իր հետ բերել է թերթիկ, որի վրա գրված են գործարարների անունները: Սակայն երկար փնտրտուքից հետո պարզեց, որ մոռացել է թերթիկը, հետևաբար, նշեց միայն ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և գործարար Մհեր Սեդրակյանի անունները՝ ընդգծելով, որ վերջինիս պատկանող գազալցակայանում չափագրումը կազմել է 15 մլն դրամ, որն, ի տարբերություն մյուսների, ամենաքիչն է:  

Ապա, չկարողանալով շրջանցել լրագրողների պնդումները, որ նշի մյուսների անունները ևս, ՊԵԿ նախագահը խոստացավ առաջիկայում անդրադառնալ բոլոր ընկերությունների սեփականատերերին և դրանց պատկանելության խնդրին:
 
Այս ընթացքում, երբ բոլորս անհամբեր սպասում էինք անուններ հնչեցնելուն, ՊԵԿ-ը տարածեց մի հաղորդագրություն, որում ընդամենը նշում է, որ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզակական անձանց, և ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա:
 
Հետաքրքիր է՝ Անանյանը չէ՞ր կարող պարզել սեփականատերերին, թե՞ ամեն դեպքում չցանկացավ խորանալ թեմայի մեջ, որտեղ խաղացողները խոշորներն են: Ըստ երևույթին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անուններ տալով կարող է նեղ դրության մեջ դնել իրեն և կառավարությանը, որոշեց լռել:
 
Համոզմունք կա, որ Դավիթ Անանյանի համար դժվար չէր իրական սեփականատերերի անունները պարզելը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ոլորտում «մանր ձկներ» չեն լողում, այլ հակառակը՝ միայն «խոշորներն են», վերջինս չցանկացավ հարաբերությունները սրել այդ նույն խոշորների հետ:
 
Բավականին զգուշավոր այս քայլով, փաստորեն, Դավիթ Անանյանը չցանկացավ կրկնել այն սխալը, որը արվեց սուպերմարկետների սեփականատերերի դեպքում: Բոլորս ենք հիշում, ինչպես նրանք բոյկոտեցին և, ըստ երևույթին, կառավարությանը փոխզիջումներ պարտադրեցին:
 
Գազալցակայանների իրական սեփականատերերի միասնական բոյկոտը կարող էր լրջագույն վնաս հասցնել թե՛ պետությանը, թե՛ քաղաքացիներին անհատապես և՛ թե Անանյանի ու Փաշինյանի կառավարության վարկանիշին:
 
Հիշեցնենք, որ «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
  
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անասնաբույժները փրկել են բետոնով ծածկված բուինMV Hondius զբոսանավում հանտավիրուսային վարակների թիվն աճել է Փարիզիում գողացել են Արտաքին անվտանգության վարչությունից տվյալներ պարունակող համակարգիչներ Փարիզի Արտաքին անվտանգության վարչությունիցԱրեգակի վրա ակտիվությունը սկսել է աճելSpaceX-ը ուսումնասիրում է Starlink համակարգը Լուսնի վրա տեղակայելու եղանակներըԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. ՌուբիոԱՄՆ-ը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարՀարցմանը մասնակցած ուկրաինացիների մոտ 90%-ը վախենում է, որ իրենց երեխաները կմեծանան աղքատության մեջԿարո՞ղ է նուռը օգտակար լինել սրտի համար․ ինչ են ասում ուսումնասիրություններըՄակրոնի նստավայրում խուզարկություններ են իրականացվել պետական պայմանագրերի գործովԻնչպե՞ս պայքարել սթրեսի դեմԻնչպե՞ս կարգավորել քնի ռեժիմըԼավրով․ Ռուսաստանը համաձայն չէ, որ բազմաբևեռությունը սպառնում է խաղաղությանըԱԷՄԳ-ը Զապորոժյեի ատոմակայանում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում ՌԴ-ի և Ուկրաինայի հետԷստոնիան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է Բալթիկայում իր ռազմական ներկայության ձևաչափըԿոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախելԼիտվան փակել է Շենգենյան գոտի մուտքը իր տարածքով համատեղ ռազմական գործողության մոտ 600 մասնակիցների համարՉինացի վերլուծաբանը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ վստահության մակարդակըՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոցԼավրովը նշել է արաբական երկրների և Իրանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունըՆավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլարՃապոնիան և Միացյալ Նահանգները զորավարժությունների ժամանակ կտեղակայեն Typhon համակարգըԸնտանեկան բռնության մասին դիմումների աճը վստահության նշան է, ինչը կորցնել չենք կարող․ ՆԳՆ (տեսանյութ)Ուկրաինայի ՊՆ-ն հաշվարկել է ԶՈւ շաբաթական կորուստները Հյուսիսային ռազմական շրջանումԲլոգերը թվարկել է կանանց համար «ամենաանիմաստ» հայտնի իրերըՌումինիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն քննարկել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է պաշտպանական ծախսերի արագ աճի մասինԱՀԿ-ն հայտնել է Էբոլա վարակի ավելի քան 750 կասկածելի դեպքի մասինԱՄՆ-ը հայտարարել է՝ Եվրոպայում զորքերի ռոտացիան «պատժիչ քայլ» չէՇակիրան կստանա 55 միլիոն եվրոՀունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՄադյարը անսպասելիորեն խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան ՋալալիԿրեմլը Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը «սարսափելի հանցագործություն» է անվանելՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջԻնչպես է Ֆրանսիան փորձում ազդել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման վրաԸնտրությունների օրը չեն բացառվում՝ կրակոցներ, անկարգություններ, ծեծկռտուք,զոհեր․պետք է պատրաստ լինել Բյանկան քննադատել է տղամարդկանց, որոնք ռեստորանում հաշիվը կիսելու առաջարկ են անում85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողիցԿենտրոնական Ասիայի տարածաշրջանում շրջադարձային պահ է․ SohuՌուսաստանի ԿԲ-ն բացատրել է Euroclear-ի դեմ դատական որոշումն անհապաղ կիրառելու պահանջըՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը ԱրկտիկայումՔՊ-ն՝ 38 տոկոս․ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում անցողիկ շեմը․ ամերիկյան IRI-ի սոցհարցման արդյունքներըԵՄ-ն այլևս շատ չի տարբերվում ՆԱՏՕ-ից․ ԼավրովՀանրապետության օրվան նվիրված զորահանդես սիրով կսպասենք. բոլորիդ Պապիկյան (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին և անվնաս տեղափոխել ծնողների մոտՈրպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Լինա ՀակոբյանըԱրցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Եվրոպան վախենում էր ԱՄՆ-ի՝ Իրանին միջուկային հարվածից․ ԶԼՄԵրևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված