Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող երիտասարդների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես, նշել է, որ այն գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:
Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում վերականգնողական բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համար և արագ ապաքինում մաղթել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)