Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
Հայաստան
Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակը օրեր առաջ Սիվիլնեթի տաղավարում սկանդալային հայտարարություն էր արել, նշելով, որ Ռոբերտ Աբաջյանն ու մյուս տղաները հավանաբար չեն գիտակցել թե ինչ են անում:
Այդ հայտարարությունից հետո ամբողջ համացանցը քննադատում էր Փաշոյանին, որին հաջորդեց ահա այս հրաժարականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)