Արցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 մեքենա․ 66-ի ղեկին եղել են անչափահասներ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 

ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է «Փյունիկ»-ի հայտարարությանը:

«Այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների և փաստերի խեղաթյուրման հիման վրա.

1. ՀՖՖ նախագահը, իհարկե, դրական է գնահատել «Փյունիկի»՝ «Երևան» ՖԱ վերանվանման նախաձեռնությունը և, իհարկե, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը հայտնել է իր պատրաստակամությունն անվանափոխման հնարավոր գործընթացին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Սակայն, ի տարբերություն «Փյունիկի» սոսկ հայտարարությունների՝ նախկինում բոլորին հայտնի «Երևան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն օրենքով սահմանված կարգով գրանցել և ՀՖՖ-ում հայտավորել է «Երևան» թիմը: Այսինքն, առնվազն անգրագետ պետք է լինել կամ այդպիսին ձևանալ, որպեսզի սեփական «անգործությունը» կամ այլոց «գործությունը» բարդել ՀՖՖ-ի վրա:

2. Բացարձակ սուտ է և հերյուրանք է այն, որ իբրև թե «Փյունիկի» սաները մեկ տարով փոխանցվել են «Ավանի Ակադեմիային» և ապա հետ վերադառնալու փոխարեն՝ ապօրինի տեղափոխվել «Երևան» ֆուտբոլային ակումբ: Ստախոսներին առաջարկում ենք հրապարակել գեթ մեկ փաստաթուղթ՝ ի պաշտպանություն իրենց հայտարարության: Ավելին,  այդ ո՞ր «Փյունիկի» սաների մասին են խոսում. այն «Փյունիկի», որն ամբողջությամբ, ներառյալ գրեթե բոլոր սաների իրավունքները, ձրի, առանց կոպեկ փոխհատուցման նվեր են ստացե՞լ: Բացի այդ, համաձայն այդ նույն՝ իրենց հիշատակած «Երևան» ակումբի ղեկավարների հայտարարության, անգամ իրենք դեռ չեն որոշել իրենց թիմի կազմը, իսկ ահա «Փյունիկն» արդեն «գուշակել» է:

3. «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը, իրոք, բարձրացել է և բարձրացել է ոչ միայն «Փյունիկի», այլև բոլոր վարձակալողների համար: Սակայն զգալիորեն բարձրացել են նաև ՈւԵՖԱ-ի կողմից Եվրագավաթների մասնակցության ծախսերը հոգալու համար ակումբներին տրվող աջակցությունները: Տարիներ շարունակ ՀՖՖ-ն փոխհատուցել է մարզադաշտի շահագործման ծախսերի տարեկան 80-100 միլիոն դրամ դեֆիցիտը` այդպիսով լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով միայն մարզադաշտը վարձակալողներին: Այսուհետ, այդ միջոցները կուղղվեն մարզային ֆուտբոլային սուբյեկտներին, որոնք ՈւԵՖԱ-ից ուղղակի աջակցություն չեն ստանում:

4. Սուտ է այն հայտարարությունը, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան մարզադպրոցի տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի: Կխնդրեինք «իրավունքի մեծն գիտակներին» հրապարակել այդ իրավունքի համար հիմք հանդիսացող պայմանագիրը:

5. Ստոր սուտ և կեղծիք է հատկապես այն հայտարարությունը, իբրև թե ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ։ Ուղղակի չէր կարող լինել նման հայտարարություն, քանի որ ի տարբերություն «Փյունիկի», ով որդեգրել է ստահոդ հայտարարությունների, պատերի տակ վայրահաչելու, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու գործելաոճ, ՀՖՖ-ն մշտապես գործել է միջազգային և ազգային օրենսդրության պահանջների շրջանակներում:

Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, այլապես ՀՖՖ-ն հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում:

Ինչ վերաբերվում է Արարատ ակումբի՝ ՀՖՖ կողմից «Արարատ Արմենիա» ապօրինի գրանցման վերաբերյալ հայտարարությանը, ապա պաշտոնապես հայտարարում ենք, որ ընդհակառակը՝ ՀՖՖ-ն որևէ իրավունք չուներ չգրանցելու «Արարատ-Արմենիա»  ֆուտբոլային ակումբին»,- ասված է հայտարարության մեջ:

«Արարատ»-ի հայտարարությունը` այստեղ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անասնաբույժները փրկել են բետոնով ծածկված բուինMV Hondius զբոսանավում հանտավիրուսային վարակների թիվն աճել է Փարիզիում գողացել են Արտաքին անվտանգության վարչությունից տվյալներ պարունակող համակարգիչներ Փարիզի Արտաքին անվտանգության վարչությունիցԱրեգակի վրա ակտիվությունը սկսել է աճելSpaceX-ը ուսումնասիրում է Starlink համակարգը Լուսնի վրա տեղակայելու եղանակներըԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. ՌուբիոԱՄՆ-ը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարՀարցմանը մասնակցած ուկրաինացիների մոտ 90%-ը վախենում է, որ իրենց երեխաները կմեծանան աղքատության մեջԿարո՞ղ է նուռը օգտակար լինել սրտի համար․ ինչ են ասում ուսումնասիրություններըՄակրոնի նստավայրում խուզարկություններ են իրականացվել պետական պայմանագրերի գործովԻնչպե՞ս պայքարել սթրեսի դեմԻնչպե՞ս կարգավորել քնի ռեժիմըԼավրով․ Ռուսաստանը համաձայն չէ, որ բազմաբևեռությունը սպառնում է խաղաղությանըԱԷՄԳ-ը Զապորոժյեի ատոմակայանում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում ՌԴ-ի և Ուկրաինայի հետԷստոնիան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է Բալթիկայում իր ռազմական ներկայության ձևաչափըԿոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախելԼիտվան փակել է Շենգենյան գոտի մուտքը իր տարածքով համատեղ ռազմական գործողության մոտ 600 մասնակիցների համարՉինացի վերլուծաբանը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ վստահության մակարդակըՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոցԼավրովը նշել է արաբական երկրների և Իրանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունըՆավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլարՃապոնիան և Միացյալ Նահանգները զորավարժությունների ժամանակ կտեղակայեն Typhon համակարգըԸնտանեկան բռնության մասին դիմումների աճը վստահության նշան է, ինչը կորցնել չենք կարող․ ՆԳՆ (տեսանյութ)Ուկրաինայի ՊՆ-ն հաշվարկել է ԶՈւ շաբաթական կորուստները Հյուսիսային ռազմական շրջանումԲլոգերը թվարկել է կանանց համար «ամենաանիմաստ» հայտնի իրերըՌումինիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն քննարկել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է պաշտպանական ծախսերի արագ աճի մասինԱՀԿ-ն հայտնել է Էբոլա վարակի ավելի քան 750 կասկածելի դեպքի մասինԱՄՆ-ը հայտարարել է՝ Եվրոպայում զորքերի ռոտացիան «պատժիչ քայլ» չէՇակիրան կստանա 55 միլիոն եվրոՀունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՄադյարը անսպասելիորեն խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան ՋալալիԿրեմլը Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը «սարսափելի հանցագործություն» է անվանելՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջԻնչպես է Ֆրանսիան փորձում ազդել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման վրաԸնտրությունների օրը չեն բացառվում՝ կրակոցներ, անկարգություններ, ծեծկռտուք,զոհեր․պետք է պատրաստ լինել Բյանկան քննադատել է տղամարդկանց, որոնք ռեստորանում հաշիվը կիսելու առաջարկ են անում85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողիցԿենտրոնական Ասիայի տարածաշրջանում շրջադարձային պահ է․ SohuՌուսաստանի ԿԲ-ն բացատրել է Euroclear-ի դեմ դատական որոշումն անհապաղ կիրառելու պահանջըՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը ԱրկտիկայումՔՊ-ն՝ 38 տոկոս․ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում անցողիկ շեմը․ ամերիկյան IRI-ի սոցհարցման արդյունքներըԵՄ-ն այլևս շատ չի տարբերվում ՆԱՏՕ-ից․ ԼավրովՀանրապետության օրվան նվիրված զորահանդես սիրով կսպասենք. բոլորիդ Պապիկյան (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին և անվնաս տեղափոխել ծնողների մոտՈրպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Լինա ՀակոբյանըԱրցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Եվրոպան վախենում էր ԱՄՆ-ի՝ Իրանին միջուկային հարվածից․ ԶԼՄԵրևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված