Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել
Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է ամունալ տեսակի պայթուցիկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ»:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների մոտենալը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր