Մխիթարյանը կարող է լինել Անգլիայի առաջնության լավագույններից մեկը. Սոկրատիս
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Սոկրատիս Պապաստատոպուլոսը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Նա հիանալի է խաղում: Նայեք նրա խաղին գնդակով և առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում թիմի հետ, ինչպես է ստեղծում պահեր և աշխատում պաշտպանությունում: Դա պարզապես ապշեցուցիչ է:
Դորտմունդում իր վերջին մրցաշրջանում նա ցուցադրեց իր խաղային որակները: Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույններից մեկն էր:
Կարծում եմ` նա կարող է լինել լավագույնը նաև ԱՊԼ-ում»,-Սոկրատիսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիա»-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)