Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Վարդենիսի տուն-ինտերնատում են
Ոստիկանությունը Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում է: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից:
«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ նշելով, որ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ըստ մեր տեղեկությունների՝ աղմկահարույց բացահայտումներ են արվել. տնօրենը տուն-ինտերնատում գրանցել է անձանց և գումարները յուրացրել:
Նշենք, որ այս տուն-ինտերնատը բազմիցս և տարբեր տնօրենների օրոք հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ստիպում էր հիվանդներին՝ Ներքին Շորժայում անասուններ պահել, որի հետևանքով նա ազատվել էր աշխատանքից: Նոր տնօրեն էր նշանակվել Արտակ Հարությունյանը, սակայն 2015թ. վերջինս նա ևս կալանավորվել էր՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար, իսկ որոշ ժամանակ անց վերադարձել էր աշխատանքի:
Հիշեցնենք՝ Արտակ Հարությունյանը Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2014թ. օգոստոսից: Վերջինիս եղբայրը Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանն է, իսկ հայրը՝ Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)