Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին

Հասարակություն

Մենք՝  ԶԼՄ ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։

1. Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։ Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՛ հասարակության մի հատվածի, և՛ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից։ Շատ հաճախ այդ հարձակումները կազմակերպված, ուղղորդված բնույթ են կրում, երբեմն իրականացվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից՝ նպատակադրված հարձակումներ գործելով և կոնկրետ վնասներ հասցնելու կոչեր տարածելով։ Այս կապակցությամբ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ բազմիցս հրապարակավ ահազանգ են հնչեցրել՝ ակնկալելով իշխանությունների արձագանքը՝ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց, տվյալ դեպքում՝ ԶԼՄ ներկայացուցիչների և ԶԼՄ կայքէջերի, սոցիալական ցանցերի նկատմամբ հարձակումները, այլակարծության, քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքները և սպառնալիքները դադարեցնելու առնչությամբ։ Սիրո և համերաշխության լոզունգներով առաջնորդվող հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդները չեն կարող նման դրսևորումների նկատմամբ անտարբերություն դրսևորել։ Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով և օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական և այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումները: Նման դրսևորումներն անդրադառնում են լրագրողական աշխատանքի վրա։ Առավել ևս, որ նման հարձակումների արդյունքում լրջագույն տեխնիկական և ֆինանսական վնասներ են հասցվում լրատվամիջոցների կայքերին և սոցիալական ցանցերում նրանց ներգրավվածության, գովազդային հոսքերի վրա (սոցիալական ցանցերում նրանց էջերի վարկանիշն իջեցնելով, փորձելով արգելափակել նրանց ներկայացվածությունը, և այլն)։

2. Բավական բարդ իրավիճակ է ստեղծվել նաև պետական գերատեսչությունների, նրանց ղեկավարների, նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքում։ Նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասուլիսային և այլ միջոցառումների, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի, գրառումների միջոցով։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արտոնյալ պայմաններում են աշխատում՝ առաջնահերթ հնարավորություն ունենալով ուղիղ կապի միջոցով տեղեկանալու այս կամ այն իրադարձության մասին։ Բնականաբար, չենք թերագնահատում սոցցանցերի նշանակությունը, բայցև պնդում ենք, որ այն չպետք է փոխարինի մամուլի աշխատանքին: Տպավորություն է ստեղծվում, որ նոր կառավարության անդամները մեթոդաբար հետին պլան են մղում լրատվամիջոցներն ու ազատ խոսքը՝ այն փոխարինելով «լայվերով», ֆեյսբուքյան ստատուսներով և համացանցային անվերահսկելի տեղեկատվական աղբով։ Բոլոր ԶԼՄ-ները պետք է պատշաճ կերպով նախապես ծանուցվեն միջոցառումների՝ քննարկումների, ասուլիսների (և այլն) մասին և պարտավոր չեն հետևել տվյալ իշխանավորի ֆեյսբուքյան գրառումներին։ Սկսած հանրային իրազեկումից, պետք է հավասար աշխատանքային պայմաններ (այդ թվում՝ գովազդային) ստեղծվեն բոլոր ԶԼՄ-ների համար։

3. Լրատվական դաշտի հետ հարաբերություններում իշխանությունը պետք է առաջնորդվի բոլոր լրատվամիջոցների համար լիարժեք հավասարության պայմաններ ստեղծելու գաղափարով։ Դա պետք է գործի տեղեկատվություն փոխանցելու, լրագրողների հավատարմագրման, թերթերի վաճառքի, գովազդի, հարկային քաղաքականության և մյուս բոլոր հարցերում։ Նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ ենք անում նաև զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։

ԼՈւՐԵՐ.com էլետրոնային կայքի խմբագրակազմ

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Ա1+»-ի հիմնադիր, նախագահ Մեսրոպ Մովսեսյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյան

«Իրատես» թերթի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյան 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված