«Իմ ամենահարազատ հոգի». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (լուսանկար)
Լուսանկարներ
Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել իր և ընկերուհու՝ Նազենի Հովհաննիսյանի հետ և գրել։
«Աշխարհում փոփոխական է ամեն բան…եւ այդ փոփոխությունները կարող են դրական կամ բացասական ալիքներ բերել։ Բայց այդ ալիքների մեջ կան ՄԱՐԴԻԿ, որոնք հաստատուն կանգնած են, չեն տատանվում ոչ մի վարկյան, նրանք ամուր սյան պես կանգնած են կողքիդ՝ ինչ փոփոխություն էլ, որ լինի:
Ես հասկացել եմ, որ այս կյանքում փոփոխությունների, հեղափոխությունների, ամեն տեսակ կյանքի փուլերի մեջ ամենակարեւորը ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ ունենալն է, մարդ, որը կլինի, կզգա քեզ ու միշտ ներկա կլինի կյանքումդ։
Երբեմն բառերը խեղճ են՝ ներսի եղածը նկարագրելու համար։ Այսօր իմ կյանքի հենասյուներից մեկի ծննդյան օրն է։ Իմ Նազենի, թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկիցդ լինի, մնացած բոլոր խնդիրները լուծվող ու հարթվող են, սրտիդ չափ մեծ երջանկություն եմ քեզ մաղթում։ Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում:
Շնորհավոր ծնունդդ, իմ ԱՄԵՆԱՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ»,-գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)