Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել 

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում է

Հայաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում նախագահեց «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները և Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման  ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության կողմից: Միջոցառման բանախոսներն էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը և «Wicastr» ընկերության գործադիր տնօրեն Արմին Սաիդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Միջոցառումը նվիրված էր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի փորձին՝ հիմնված նորարարությունների և մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համատեքստում բանախոսների կողմից ներկայացվեց նոր կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար նորարարական ոլորտը կարևոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Կայուն զարգացման նպատակների ազգայնականացման գործում ՄԱԿ-ի կառույցների հետ Հայաստանի շարունակական արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև կարևորեց նոր գաղափարների և ստեղծարարության գործում ՄԱԿ-ի հետ ձևավորված սերտ փոխգործակցությունը` ընդգծելով այն խորացնելու մեր երկրի շահագրգռվածությունը։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին առնչվող գործունեությանը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին և սերտ համագործակցություն ծավալել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և այլ ոլորտներում։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը կարևորում է նորարարությունը, որը հնարավորություն է ընձեռնում ստեղծագործելու և նյութականացնելու նոր գաղափարները` դրանք ներդնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարևոր նախաձեռնություններ, որոնք էական հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ․ ԹՈՒՄՈ, ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am և այլք, որոնց գործունեությունն անցյալ տարի ներկայացվել է նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Կառավարությունը մեծապես խրախուսում է այս նախաձեռնությունները։ Կայուն զարգացման նպատակների ողջ հայեցակարգը կառուցված է նորարարական, ստեղծագործական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք», - շեշտեց ԱԳ նախարարը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ամենադիտված