Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Գևորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու KAMAZ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով KAMAZ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Հարոյանն ու Արմեն Ալեքսանյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)