Դա սադրանք էր Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասին
Քաղաքական
Նախօրեին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղի ունեցածը ՀՀ վարչապետը սադրանք որակեց նաև Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. «Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Սակայն դեռևս պետք է հասկանալ՝ ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի և հետաքննվի միջադեպը։ Հարկավոր է պայմանագրերի, ներհայաստանյան օրենդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ տեղյակ է, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ապա հույս հայտնեց, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ էին հնչել՝ վախեցնելով բնակչությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)