Հայաստանը վճարում է չիրականացված վարկային ծրագրերի համար
Քաղաքական
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընգրկված է 22 հարց։ Վարչապետ Փաշինյանը նախքան օրակարգին անդրադառնալը բոլոր նախարարներին խնդրեց հետևողական լինել նախարարությունների կողմից ստորագրված վարկային ծրագրերին, որոնց մեջ հայտնաբերվել են ստորագրված, սակայն գործնականում չիրականացված վարկային ծրագրեր, որոնց համար Հայաստանը վճարումներ է կատարում։
«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով, սակայն ՀՀ-ն դրա համար վճարումներ է կատարում։ Այս իրավիճակը պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ երկկողմ և եռակողմ պայամանագրեր են ստորագրվել, որոնց գործառույթների իրակացումը մյուս կողմին է վերագրված, սակայն այն չի կատարում իր պարտավորությունները, իսկ ՀՀ-ն դրանց համար տուգանքներ է վճարում։ Փաշինյանը ստեղծված իրավիճակը տարօրինակ որակեց, սակայն ամբողջական եզրահանգում կատարելու համար նախարություններին հրահանգեց իրենց կառույցներում ստուգել այդպիսի ծրագրերի առկայությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան