Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին 

Տեր-Պետրոսյանին վերադարձնում են խաղի մե՞ջ. ի՞նչ է սպասվում Արցախում

Վերլուծական
Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին: Քննարկման գլխավոր, առանցքային հարցը Արցախն էր: Արցախի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի մոտեցումները գաղտնիք չեն, հիշում ենք նաև նրա մոտեցումները «ոչ մի թիզ հող» սկզբունքից կառչածների հանդեպ. նրանց Տեր-Պետրոսյանը համարում էր պետության անվտանգությանը սպառնացող թիվ մեկ վտանգը: Երեկ՝ դատարանում՝ «Սասնա Ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցավ միջադեպ, որը կարելի է դիտարկել իբրև «Ծռերի» պառակտման որոշակի դրսևորում: Ո՞ւմ է դա անհրաժեշտ և ինչո՞ւ է նման գործընթացը սկսվում անմիջապես Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո: Գուցե կա անհրաժեշտություն չեզոքացնե՞լ, այսպես կոչված, «ոչմիթիզհողականներին»…
 
Որքան էլ որ Փաշինյանն այս պահին հայտարարի, որ պատրաստ չէ բանակցել Ալիևի հետ, և որոշակիորեն փորձի հետաձգել բանակցային գործընթացը, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության հարցում Փաշինյանին շտապեցնողներն էլ քիչ չեն: Տեր-Պետրոսյանը, որի հետ Փաշինյանը քննարկել է Արցախյան հակամարտության կարգավորումը, երբևէ չի թաքցրել, որ կողմ է կոնֆլիկտի լուծման «փուլային» տարբերակին: Դա, ինչպես գիտենք, ենթադրում է դիվանագիտական հարթակում և մամուլում հաճախ հոլովվող 5 շրջանների հանձնումը: «Փուլային» տարբերակի մասին վերջերս խոսել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը Արմեն Գրիգորյանի հետ՝ իր ունեցած հանդիպման ժամանակ: Ռուսական կողմն ընդհանրապես հաճախ է ակնարկում հակամարտության կարգավորման այս տարբերակի՝ լավագույնը լինելու մասին, սակայն, մասնավորապես, Գրիգորյանի կողմից՝ այդ ակնարկները մնացել են անպատասխան:
 
Այս համատեքստում խնդրի լուծման երեք տարբերակներ գոյություն ունեն՝ պատերազմ, շրջանների հանձնումը՝ փոխզիջումային տարբերակով, սակայն թե ինչ է մեզ պատրաստ զիջել հակամարտության մյուս կողմը՝ չի նշմարվում, և տարբերակ, որին ապավինում էին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այն է՝ ժամանակ ձգել առնվազն 10 տարի, սակայն Փաշինյանի դեպքում էլ հարց է՝ նա ունի՞ 10 տարի իշխանություն պահելու ռեսուրս, թե՝ ոչ: Հետևաբար, Փաշինյանին այս հարցում շտապեցնում են և դրանով է պայմանավորված նաև Արևմուտքի կողմից «քսակները չբանալու» քաղաքականությունը: Մասնավորապես, երեկ ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարեց, որ խոշոր ներդրումների մասին դեռևս խոսք գնալ չի կարող: Այսինքն՝ քանի դեռ լուծված չէ Արցախյան հակամարտությունը՝ Փաշինյանի կառավարությունը շոշափելի աջակցության չի արժանանալու: Գուցե դրանով է պայմանավորված հայտնի մոտեցումներով աչքի ընկած Առաջին նախագահի ակտիվացումը, ում կարող են ակտիվացնել, ինչպես դա արեցին նախկին իշխանությունները՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
 
Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի կարգախոսը դարձավ «Խաղաղություն, հաշտություն ու բարիդրացիություն»: Ինչո՞ւ հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց Ադրբեջանի հետ խաղաղության ու անվտանգության թեման դարձնել նախընտրական շրջանի Կոնգրեսի քարոզչության գլխավոր ու միակ թեման՝ անտեսելով սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները: Ավելին, այդ խնդիրների առկայությունը նա սկսեց բացատրել պատերազմական իրավիճակով: 2017-ի մարտի 28-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին նախագահը բառացի հայտարարեց. «Այո՛, կոռուպցիայի, ալան-թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»: Իսկ ՀՀԿ փոխնախագահ, հանրապետականների քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանն այն ժամանակ դրվատեց Լևոն Տեր-Պետրոսյանին անվտանգության թեման քաղաքական օրակարգում ակտիվացնելու համար: Այսինքն ՝ դեռևս այն ժամանակ իշխանությունները փորձում էին օգտագործել Տեր-Պետրոսյանի խաղաքարտը՝ հիմնավորելու համար տարածքների հավանական հանձնումը:
 
Եվ այսօր, երբ կրկին ակտուալ է այդ խնդիրը, առնվազն տարակուսելի է Փաշինյանի հանդիպումը հենց Տեր-Պետրոսյանի հետ և այն էլ՝ Արցախյան հակամարտությունը քննարկելու նպատակով: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ որքան էլ որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները դիտարկվում են իբրև պարտվողականության քարոզ, դրանք ամեն դեպքում իրենց մեջ պարունակում են պրագմատիզմի տարրեր՝ հակադրվելով հայրենասիրական կենացներին և ռեալ պոլիտիկից կտրված հայտարարություններին և ընկալումներին:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Ամենադիտված