«Արսենալ»-ը ֆուտբոլիստի համար 44 մլն է առաջարկում «Բավարիա»-ին
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը հնարավոր է՝ կարիերան շարունակի Անգլիայի առաջնությունում: Այս մասին գրում է BeIN Sports-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը:
22-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է թիմում տեսնել գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Լոնդոնցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար մյունխենյան թիմին վճարել 44 մլն եվրո:
Գերմանական ակումբի հետ ֆրանսիացի խաղացողի պայմանագիրն ավարտվում է 2023թ.-ին:
Ավարտված մրցաշրջանում Կոմանը մասնակցել է Բունդելսիգայի 21 խաղի, որոնցում խփել է 3 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)