Երևանում հայտնաբերել են միջազգային հետախուզվող հային
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են Բելգիայի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Հայաստանի քաղաքացու։
Ինչպես հայտնում է աղբյուրը, այդ քաղաքացին Հայկ Ստեփանյանն է, ով հաշվառված է Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում։ Նա մեղադրվում է Բելգիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (հանցավոր խմբավորմանը մասնակցելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, թմրանյութերի և հոգեներգուրծուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելը մեղադրանքներով)։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ․ Ստեփանյանը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)