Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ԸՕ բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն

Քաղաքական

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դասական համամասնական ընտրակարգով: Այս մասին հուլիսի 20-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ դա կհեշտացնի ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

«Ելք»-ի ու Կառավարության կողմից այս տարբերակն ընդունվել է, որովհետև արտահերթ ընտրություններ կազմակերպելու խնդիր կա: Որքան բարդ եղավ ընտրակարգը, այնքան հետաձգվելու են ընտրությունները։ Իսկ դրանց հետաձգման դեպքում այն իրավիճակը, որ այսօր մենք ունենք, երբ պարզ չէ՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, ավելի է սրվելու»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ-ն կողմ չէ այն մտքին, թե փակ համամասնական ընտրակարգից բացի այլ տարբերակը կարող է խանգարել ընտրությունների արագ անցկացմանը: ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ եթե իրենց առաջարկը չընդունվի, իրենք կպաշտպանեն ՀՅԴ-ի ծրագիրը։

«Դաշնակցության մոդելն ունի մեկ թերություն. նրանց առաջարկով չի երաշխավորվի տարածքային թեկնածուների պարտադիր ներկայացվածությունը ԱԺ-ում։ Քանի որ որևէ մեկը չպաշտպանեց այն տարբերակը, որը մենք ենք առաջարկել, այս պարագայում նախընտրում ենք դաշնակցության առաջարկը, որովհետև այն ավելի ժողովրդավարական է: Այս մոդելը հնարավորություն է տալիս ուժեղացնել ներկուսակցական ժողովրդավարությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ընտրացուցակները հաշվելու գործընթացում վերացնել կամ հնարավորինս նվազեցնել մարդկային գործոնը: Դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սա իր մեջ ձայների հափշտակման մեծ ռիսկեր է պարունակում:

«Որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ իր կուսակիցները չեն վերցնի այլ անձի համար քվեարկած քվեաթերթիկը և դնեն իրենց անվան տակ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես հակված է մարդկային գործոնը վերացնելուն, և այս խնդրի պարագայում թիմային վստահության պակասի հարց է նկատում:

«Եթե իրարից ձայն խլելու ռիսկ կա, նշանակում է, որ թիմում ու տեղամասում վստահության մթնոլորտ չկա։ Սա ընտրական գործընթացի կարևորագույն հիմնաքարերից մեկն է, այսինքն՝ մենք չենք կարողանում ընտրությունները վերահսկել։ Կողմ եմ տեխնիկական լուծումներին, որ մարդկային գործոնը վերանա, դրա համար կարելի է նաև մեծ գումարներ ներդնել»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում քննարկվեց նաև թեկնածուների անհատական քարոզարշավ անցկացնելու հարցը: Այս հարցի շուրջ կուսակցություններն ունեն միասնական դիրքորոշում՝ պետությունն անհատին առանձին քարոզարշավ իրականացնելու հնարավորություն չի տալու:

«Անհատներն առանձին նախընտրական հիմնադրամներ չեն կարող բացել: Եթե ցանկանում են իրենց ներկայացնել, ապա կարող են դա անել սեփական միջոցներով, օրինակ՝ տվյալ տարածքում տնետուն գնալով»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կոնսենսուսի ու քննարկել բոլոր տարբերակները:

«Բոլորիս նպատակը մեկ միասնական նախագիծ ունենալն է։ Մենք պատրաստ ենք կոնսենսուսի ու փոխզիջման, եթե մեր առաջարկած տարբերակի հետ համաձայն չեք, կարող ենք այլ բան քննարկել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Քաղաքական ուժերը հաջորդ նիստի ընթացքում կքննարկեն ներկայացված բոլոր առաջարկներն ու կառանձնացնեն նրանք, որոնք պետք է ընդգրկվեն բարեփոխումների նախագծում:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի նախորդ նիստերի ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրել էին իրենց առաջարկները: Հանդիպում էին ունեցել նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ ու նրան ներկայացրել իրենց տեսակետները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված