Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
Հայաստան
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:
Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում, սահմանվել էր հերթապահություն: Դեպքի վայր պարբերաբար մեկնում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Հուլիսի 5-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Վայոց ձորի մարզիՏորֆավան գյուղում այրվում են հացահատիկի արտեր: Օրեր շարունակ հրդեհը վերսկսվում էր, այնուհետև իրականացվում էին հրդեհաշիջման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)