Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում
Հայաստան
Հայաստանի տարածքում հուլիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում հուլիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)