Թևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակահարմարության մասին
Քաղաքական
«Հայաստանը պետք է հասկանա՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը իր շահերից է բխում, թե ոչ. այնտեղ կարող է գնալ՝ ինչ-որ բան սովորել, վերցնել կամ փոխանակել։
Եթե այնտեղ լինելու են խնդիրներ որոնք կարող են մեր դեմ շահարկվել, բնականաբար, Հայաստանը պետք է իր շահերից որոշում կայացնի և չմասնակցի»,-այս մասին 1-in.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորվարժություններին։
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը համագործակցություն պայմանագիր ունի, որի շրջանակներում կլինեն այլ հնարավորություններ դրական փորձ վերցնելու, որը կբխի Հայաստանի շահերից։
«Հուսով եմ, որ նոր իշխանությունները որոշում կայացնելիս կաշխատեն ոչ միայն թափանցիկ և հաշվետու, այլ նաև հիմնավորելով, որը մեկնաբանումների տեղիք չի տա։ Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունները ֆինանսավորում է Ադրբեջանը կամ Թուրքիան՝ գնալու ենք, մասնակցե՞նք, կամ եթե այնպիսի սցենար է, թե ինչպես Վրաստանից հարձակվել հայկական գյուղի վրա՝ գնալու ենք, մասնակցե՞նք։ Նորից եմ կրկնում՝ մասնակցելու որոշումը պետք է կայացվի Հայաստանի շահերից ելնելով»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով պետք զբաղվեն միայն համապատասխան ինստիտուտները, որոնք լավ գիտեն, թե Հայաստանի զարգացմանն այդ մասնակցությունը ինչքանով կնպաստի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան