Սյունիքում ու Գեղարքունիքում կիրականացվի վթարային ջրանջատում
Հայաստան
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը
1. ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1,1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի և նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ և Մուշեղ Հարությունյան թաղամասերի,
2. ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի` Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի:
Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)