Ինձ շարունակում են ապօրինաբար պահել կիսափակ ռեժիմի պայմաններում. դատապարտյալը դիմել է գլխավոր դատախազին
Իրավունք
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Վարդանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ իրեն ապօրինաբար են պահում անազատության մեջ:
«ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Արմավիր ՔԿՀ դատապարտյալ, քաղբանտարկյալ Արկադի Վարդանյանից
Սույն թվականի հուլիսի 8-ին լրացել է իմ վաղաժամկետ ազատման օրենքով սահմանված ժամկետը: Սակայն մինչ օրս Արմավիր ՔԿՀ պատասխանատու պաշտոնյաներից, ինչպես նաև գլխավոր դատախազության համապատասխան վերահսկող ատյանի հանցավոր անգործության հետևանքով ինձ շարունակում են ապօրինաբար պահել կիսափակ ռեժիմի պայմաններում:
Վերոհիշյալը քաղաքացու իրավունքների բացահայտ ոտնահարում է և յուրատեսակ խոշտանգման դրսևորում: Դա ոչ այլ ինչ է, քան իմ քաղբանտարկյալ լինելու ամենալավ ապացույցներից մեկը: Պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել պատասխանատու անձանց աններելի պահվածքին վերջ դնելու նպատակով»,-գրել է Արկադի Վարդանյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)