Ընտրական օրենսգրքի փոփոխություններ. ինչ են առաջարկում խմբակցությունները
Քաղաքական
Ազգային ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքի քննարկումներն ընտրակարգի շուրջ: «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է 100 % փակ ընտրակարգ, իսկ ՀՅԴ-ն, հակառակը՝ 100% համամասնական բաց ցուցակներ: Այսինքն՝ վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային (ռեյտինգային) ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների՝ բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին:
«ՀՀԿ-ի կողմից հավանության արժանացած առաջարկը համակարգաստեղծ առաջարկ է, որի իրականացումը նպաստում է ձևավորել որակյալ, քաղաքական որոշումներ կայացնելու ունակությամբ օժտված քաղաքական կառույցներ: Մի բան, համայձայնե՛ք, որ խորհրդարանական կառավարման համակարգում ունի առանցքային կարևոր նշանակություն»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Մյուս խմբակցությունների կարծիքով՝ ՀՀԿ-ի առաջարկը նախկին ռեյտինգային ընտրակարգի մոդիֆիկացված տարբերակն է, որն անընդունելի է:
Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից՝ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը, «Ելք» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը և Գրիգորի Դոխոյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Լուսինե Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)