«Ճոյտը» զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ հարձակվել են գազալցակայանի վրա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Հակոբյանը տեղեկացրեկ է նաև, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, ում գիտակցությունը կորել է, որից հետո գողացել է գումարը և դիմել փախուստի։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններին ու քննիչներին գազալցակայանի աշխատակից՝ 29-ամյա Գագիկ Պողոսյանը հայտնել է, որ անհայտ անձը առանց որևէ սպառնալիքի, առանց որևէ պահանջներ ներկայացնելու իրեն հրելով գցել է գետնին, որից հետո հափշտակել է սեղանին դրված 160 հազար դրամ գումարը, ինչպես նաև տարել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)