Ադրբեջանում ձերբակալել են հայկական երաժշտություն միացրած դիջեյին
Ադրբեջան
Ադրբեջանում ձերբակալել են դիջեյին, ով հանգստացողների համար հայկական երաժշտություն է միացրել:
Հուլիսի 21-ին Նաբրան բնակավայրում գտնվող «Մալիբու» հանգստյան գոտու այցելուները լսել են հայկական երաժշտություն և այդ մասին զեկուցել իրավապահներին:
Բողոքներից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները: Նրանք ստիպել են դիջեյին անջատել երաժշտությունը:
Վերջինս փորձել է դիմադրել, ինչի համար էլ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Դիջեյ Աբդուլ Նալիևի խոսքով, ինքը երաժշտությունը վերցրել է «Մալիբուի» տնօրենի համակարգչից:
Դիջեյը 10 օրով կալանավորվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)