Աշխարհահռչակ շատ քաղաքական գործիչներ դերասան են եղել. Սասուն Միքայելյանը՝ Կարգին Հայկոյի մասին
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետի համար առաջադրված թեկնածուների հարցում որևէ նախապատվություն չունի, և դեռևս քննարկվում են առաջադրված թեկնածուների տեսլականները:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնին, Սասուն Միքայելյանը նշեց, որ նախ առաջադրվելու իրավունքը նրանն է:
«Երկրորդն էլ՝ աշխարհահռչակ շատ քաղաքական գործիչներ են եղել, որ դերասան են եղել: Օրինակ՝ Ռեյգանը 76 ֆիլմի մեջ խաղացել է և եղել է ԱՄՆ նախագահ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)