Նախկին օմբուդսմենի որդին 2-րդ փորձից ավարտեց փաստաբանների դպրոցը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Մեր տեղեկություններով՝ Փաստաբանների դպրոցն օրերս ավարտել է նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը:
Ուշագրավն այն է, որ Ալեքսանդրը մեկ անգամ անբավարար էր ստացել քննություններից եւ փաստաբանների դպրոցը կարողացավ ավարտել 2-րդ անգամ քննությունները հանձնելուց հետո:
Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանը 28 տարեկան է, աշխատել է արդարադատության նախարարությունում, այժմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդականն է:
Փաստաբանների դպրոցի ղեկավար Սիմոն Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Այո, Ալեքսանդր Հարությունյանը վերահանձնել է որակավորման քննությունը եւ արդեն ստացել է արտոնագիր»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)