Մոդելը նաև բուժքույր է (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Ինչպես տեղեկացնում է Daily Mail ամսագիրը՝ Նոր Զելանդիայի մոդել Բրուկլին Քելլին, բացի մոդել լինելուց, նաև բուժքույր է սովորում:
Բրուկլինը բավականին հայտնի է սոցկայքերում: Մոդելն ինստագրամի իր էջում ունի 174 հազար հետևորդ, իսկ յութուբում՝ 27 հազար երկրպագու: Նա ծնվել է Նոր Զելանդիայում, սակայն հետագայում տեղափոխվել է Ավստրալիա:
Քելլին դպրոցական տարիքում ընդհանրապես չէր մտածում մոդելի կարիերայի մասին, սակայն 18 տարեկանում նա հրավեր ստացավ Vivien's Models մոդելական գործակալությունից:
Աղջիկը շատ շուտ դարձավ հաջողակ և որոշեց դուրս գալ միջազգային ասպարեզ: Նա տեղափոխվեց աշխատելու Լոնդոն: Մոդելը աշխատել է տարբեր հայտնի բրենդային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Top Shop-ն ու River Island-ը:
Բրուկլին շատ ծանոթներ և ընկերներ ձեռք բերեց, սակայն ետ վերադարձավ Ավստրալիա:
Մոդելն իր աշխատանքը չի ընդունել որպես առաջնային և հիմա սովորում է Գրիֆֆիտի համալսարանում, որպես բուժքույր: Նա այդ քայլին գնաց, երբ մի անգամ մի կնոջ բժշկական օգնություն էր պետք և Բրուկլին ցուցաբերեց այդ օգնությունը:
Այդ դեպքից ի վեր մոդելային աշխատանքով Բրուկլին զբաղվում է միայն պայմանագրով, իսկ մնացած օրը անցկացնում է սովորելով և մարդկանց օգնելով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)